Ավ․ Իսահակյանի անվան Կենտորնական գրադարանում տեղի ունեցավ Արարէ-ի հերթական, 262-րդ հանդիպումը։ Միջոցառման մասնակիցները ներկա գտնվեցին Արմեն Դավթյանի «Շումերների երկրագործական ուղեցույցը Հայերեն է» գրքի շնորհանդեսին, որը նվիրված է մ․թ․ա․ XIII դարին վերագրվող շումերական երկրագործական հայտնի սեպագիր տեքստի ուսումնասիրությանը։
Ելույթով հանդես եկան գրքի խմբագիրներ բ․գ․թ․, դոցենտ Հրաչիկ Հակոբջանյանը և Արթուր Արմինը։ Նրանք խոսեցին գրքի բացառիկության մասին։ Սույն աշխատությունը շարունակությունն է Արմեն Դավթյանի «Հայերեն-շումերերեն բառարան»-ի , որտեղ հեղինակը ներկայացնում է ընդհանուր բառաֆոնդին պատկանող 2000-ից ավել բառ և արմատ։ Այս գրքում հեղինակը ներկայանում է շումերագետների հայտնի «Երկրագործի ուղեցույց» համահավաք տեքստի ո՛չ թե վերլուծությամբ, մեկնությամբ կամ թարգմանությամբ, այլ, իր իսկ վկայմամբ՝ հայերեն ընթերցմամբ։ Ըստ ելույթ ունեցողների, ներկա աշխատությամբ, Արմեն Դավթյանը, խստորեն պահպանելով պատմահամեմատական լեզվաբանության շուրջ 200-ամյա գիտական նվաճումների լավագույն ավանդույթները, համակարգային ստուգաբանական հետազոտությունների միջոցով հասել է գիտական այնպիսի արդյունքների, որոնք իր նախորդ շրջանի աշխատությունների հետ միասին ավարտում են հայ-շումերական լեզվական ընդհանրությունների բնույթի գնահատումը՝ որպես հայոց լեզվի պատմական փուլեր, իսկ շումերերենը՝ որպես գրավոր լեզվի զարգացում ապրած վաղնջահայերենի պատմական շրջան և անցում կատարում այդ պատմականորեն կարևոր բացահայտման տարածմանը ակադեմիական շրջանակներում։ Միջոցառման ավարտին ելույթ ունեցավ գրքի հեղինակը։

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են