<<Ավ. Իսահակյանի անվան ԿԳ>> ՀՈԱԿ-ի «Ռուսական կենտրոն» բաժնի գործառույթները


«Ռուսական կենտրոնը» բացվել է 2020 թ. սեպտեմբերի 18-ին «Դոմ Մոսկվի» Երևանում մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի և Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի համագործակցությամբ։
«Ռուսական կենտրոնի» նպատակն է խորացնել համագործակցությունը Մոսկվայի կառավարության և Երևանի քաղաքապետարանի, Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև՝ ՀՀ-ում ռուսաց լեզվի ուսուցման և տարածման ծրագրերին աջակցելու, ժամանակակից Ռուսաստանի կրթական համակարգի, Ռուսաստանի և Մոսկվայի մշակութային կյանքի մասին անաչառ, Ճշգրիտ և բաց տեղեկատվութան տրամադրման, միջմշակութային երկխոսության և ժողովուրդների միջև փոխըմբռնման ամրապնդման միջոցով: «Ռուսական կենտրոնը» կոչված է ներկայացնելու Ռուսաստանի և ռուսական մշակույթի ողջ բազմազանությունը:
«Ռուսական կենտրոնը»՝ նոր ժամանակակից տեխնիկայով հագեցված գրադարան է, որը կիրառելով աշխատանքի տարբեր ձևաչափեր, ապահովում է Ռուսաստանի պատմամշակութային և գրական ժառանգության մատչելիությունը լայն շրջանակների համար։ Կենտրոնի ընթերցողներին և այցելուներին հասանելի է գրականության հարուստ հավաքածուն՝ տեղեկատուներ, գեղարվետսական և մասնագիտական գրականությունը, պաշտոնական հրատարակությունները, Ռուսաստանի մասին կրթաճանաչողական և տեսալսողական նյութերը, էլէկտրոնային գրքեր և ամսագրեր, որոնց կարող են ծանոթանալ ինչպես տեղում, այնպես էլ օնլայն հարթակներում։ Կենտրոնն իր աշխատանքը կազմակերպում է թափանցիկության և հանրայնության սկզբունքների հիման վրա:
Մուտքը «Ռուսական կենտրոն» ազատ է բոլորի համար։
Առցանց գրադարանն ունենալու է պարբերաբար լրացվող տեղեկատվական թվային շտեմարաններ, որոնք անվճար են լինելու կենտրոնի բոլոր այցելուների համար։
«Ռուսական կենտրոնում» կազմակերպված միջոցառումները ուղղված են ռուսական մշակույթի և ռուսերեն լեզվի խթանմանը, հայ-ռուսական բարեկամական կապերի խորացմանը, Մոսկվայի և Երևանի, Ռուսաստանի և Հայաստանի միջև մշակութային և գործարար երկխոսության զարգացմանը: Ընթերցողները կարող են մասնակցել կազմակերպվող հանրային դասախոսություններին, սեմինարներին, հանդիպումներին, խոսակցական ակումբներին, ցուցահանդեսներին, ֆիլմերի ցուցադրություննեին, ինչպես նաև տարիքային բոլոր խմբերի համար նախատեսված ռուսերենի իմացության տարբեր մակարդակների անվճար դասընթացներին։

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են