Ավ․ Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում, ապրիլի 1-ին, 2024 թ.-ի «Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթ» ծրագրի շրջանակներում, Ամենայն Հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի հարուստ գրական ժառանգությանը ընթերցողներին ծանոթացնելու, նրանց մեջ սեր և հետաքրքրություն, թումանյանական արժեհամակարգ ձևավորելու նպատակով տեղի ունեցավ «Ճանաչենք մեր Մեծերին – Հովհաննես Թումանյան-155» խաղ-մրցույթի եզրափակիչ փուլը, որին մասնակցեցին «Ավ․ Իսահակյանի անվան ԿԳ» ՀՈԱԿ-ի թիվ 27 գ/մ-ի՝ ‹‹Ախթամար›› և թիվ 15 գ/մ-ի ‹‹Փարվանա›› թիմերը։ Եզրափակիչ փուլում հաղթեց թիվ 27 գ/մ-ի ‹‹Ախթամար›› թիմը։Թումանյանի թանգարանի տնօրենի ժ/պ Լուսինե Ղարախանյանը մասնակից թիմերին հանձնեց նվեր՝ «Թումանյանական խաղեր»։ «Ավ․ Իսահակյանի անվան ԿԳ» ՀՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Ռուզաննա Բարսեղյանը հաղթող թիմին հանձնեց պատվոգիր, իսկ բոլոր մասնակիցներին նվերներ գրքի տեսքով։  

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են