Մարտի 21-ին Ավ. Իսահակյանի անվան ԿԳ-ի դահլիճում տեղի ունեցավ գրող, գրականագետ, լրագրող, դերասան Համլետ Մարտիրոսյանի /Մարտիրոս Ոբնեցի/ ծննդյան 70-ամյակին նվիրված ցերեկույթ: Միջոցառումը կարևոր էր և արդիական, նշանակալից իր ասելիքով: Ծնվելով Սյունիքում, Մարտիրոս Ոբնեցին որպես ստեղծագործող, իր արարման տաղանդն ու ոճը ձևավորել է դրախտիկ Արցախում: Ջերմագին ելույթներով հանդես եկան գրող, գրականագետ, լրագրող Կիմ Գաբրիելյանը, բանաստեղծ Ռոբերտ Եսայանը, բանաստեղծ, երգահան, լրագրող Դավիթ Միքայելյանը, բանաստեղծուհի, բգդ Զինա Բաբայանը, քանդակագործ Յուրի Հովհաննիսյանը, վաստակավոր արտիստ, ասմունքի վարպետ Սամվել Եվրիյանը: Գրողի ստեղծագործություններից և հուշերից հատվածներ կարդացին գրողի դուստրը՝ Նարե Մարտիրոսյանը և այլք… Հանդիսությունը վարում էր Ամալյա Գրիգորյանը:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են