Հունիսի 27-ին Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի դահլիճում տեղի ունեցավ գրական – երաժշտական հանդիպում Լարիսա Հարությունյանի հետ, ով հեղինակ է մի շարք գեղեցիկ մեղեդիների, որոնք դաշնամուրային կատարմամբ ներկայացրեց Բաբկեն Նասիբյանը: Հնչեցին նաև հեղինակի բանաստեղծությունները դերասանուհի Գայանե Սամվելյանի, Մամիկոն Հովհաննիսյանի, Արթուր Կարենցի ընթերցմամբ: Բանաստեղծուհու խոսքերով հնչեցին երգեր երգահան, «Բարդեր» ակումբի հիմնադիր Վախթանգ Հարությունյանի և օպերային երգչուհի Վարդուհի Ենոքյանի կատարմամբ: Ելույթներով հանդես եկան բանաստեղծ, նկարիչ, թարգմանիչ, «Մշակույթի հայկական ֆոնդ»-ի նախագահ Արևշատ Ավագյանը և մանկավարժ Գոհար Պետրասյանը: Միջոցառումը շնորհակալական խոսքով եզրափակեց Լարիսա Հարությունյանը:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են