Հունիսի 15-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում, Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի գրադարանների հետ համատեղ, տեղի ունեցավ պետական խորհրդանիշներին նվիրված առցանց միջոցառում:
Միջոցառման օրը պատահական չէր ընտրված՝ հունիսի 15-ը Հայաստանի Հանրապետության պետական դրոշի օրն է: Առցանց միջոցառման յուրաքանչյուր մասնակից ներկայացրեց իր պետության պաշտոնական խորհրդանիշները։ Իսահակյան գրադարանը միջոցառմանը ներկայաացավ Պետական խորհրդանիշներին նվիրված տեսաֆիլմով, որում Երևանի Ա. Չեխովի անվան թիվ 55 հիմնական դպրոցի սաները պատմում էին Հայաստանի Հանրապետության դրոշի, զինանշանի և օրհներգի մասին:
Առցանց հանդիպման ընթացքում Երևանի, Բրեստի, Պետրոպավլովսկի և Նեֆտեյուգանսկի երեխաները առցանց պատրաստեցին «Բարեկամության ծաղկեպսակ»՝ գունավոր թղթերով , իսկ բարձր դասարանցիները ծաղկեպսակ պատրաստեցին եռաչափ գրիչով և եռաչափ տպիչով: Նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ ստեղծագործական գործընթացը երեխաներին անչափ դուր եկավ։
Միջոցառման ավարտին գրադարանի դահլիճում ցուցադրվեց «Հայաստանի խորհրդանիշները» ֆիլմի ամբողջական տարբերակը։

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են