Մայիսի 19-21-ը Հայաստանի գովազդային խորհրդի և Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպված «Պոպոք» Երևանի մարքեթինգի և գովազդի միջազգային 4-րդ ֆորումին մասնակցեցին նաև Ավ. Իսահակյանի անվան գրադարանի աշխատակիցները: Եռօրյա ֆորումի ընթացքում հայաստանյան և միջազգային մեծ հեղինակություն ունեցող կազմակերպությունների ներկայացուցիչները անցկացրեցին պանելային քննարկումներ և վարպետաց դասեր: Մասնակցելով փորձառու մասնագետների վարպետության դասերին, գրադարանի հասարակայնության հետ կապերի և միջոցառումների բաժնի աշխատակիցները բացահայտեցին գովազդային դաշտի զարգացման հնարավորությունները:
Հ.Գ. Արդյունքում, փաստեցինք, որ ֆորումում ներկայացված շատ նորարար գաղափարներ Իսահակյան գրադարանը վաղուց է ներմուծել իր աշխատանքային հարթակ:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են