Մայիսի 16-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի դահլիճում տեղի ունեցավ բանաստեղծ, արձակագիր, հրապարակախոս, հասարակական գործիչ Ռուզան Ասատրյանի ծննդյան 75-ամյակին նվիրված միջոցառում: Բացման խոսքով հանդես եկավ «Ավ․ Իսահակյանի անվան ԿԳ» ՀՈԱԿ-ի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը: Ելույթներով հանդես եկան գրականագետ, բ.գ.դ., պրոֆեսոր Սուրեն Դանիելյանը, ՀԳՄ նախագահ Էդուարդ Միլիտոնյանը, Արմավիրի ռազմա-մարզական վարժարանի տնօրեն գնդապետ Կորյուն Ղումաշյանը, արձակագիր, թարգմանիչ, «Վան Արյան» հրատարակչության տնօրեն Վիլյամ Պողոսյանը, դրամատուրգ Կարինե Խոդիկյանը, գրող, հրապարակախոս Վրեժ Սարուխանյանը, բանաստեղծ, արձակագիր Ռոլանդ Շառոյանը, ազատամարտիկ Կարո Կարապետյանը: Ցուցադրվեցին «Մշո աղջիկ» ֆիլմից հատվածներ, որը ստեղծվել է Ավ. Իսահակյանի անվան ԿԳ-ի Հասարակայնության հետ կապերի և միջոցառումների բաժնի կողմից և ներառում է նյութեր հեղինակի անձնական արխիվից: Հնչեց Ռուզան Ասատրյանի խոսքերով գրված «Հիմն համահայկական»-ը և այլ երգեր Վահրամ Թադևոսյանի կատարմամբ: Ցուցադրվեցին տեսանյութեր հոբելյարի օրվա հրապարակախոսություններից:
Միջոցառումը վարեց և հոբելյարի ստեղծագործությունները ներկայացրեց դերասանուհի Գայանե Սամվելյանը: Եզրափակիչ խոսքով հանդես եկավ և իր նոր ծրագրերի ու առաջարկությունների մասին խոսեց Ռուզան Ասատրյանը:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են