Մայիսի 12-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի դահլիճում տեղի ունեցավ հանդիպում գրող – թարգմանիչ Գոհար Ռշտունու հետ և նրա գրքերի շնորհանդեսը: Գրողը հանգամանալից խոսեց իր ստեղծագործությունների մասին, ներկայացրեց իր բազմաթիվ գրքերն ու նրանց ստեղծման շարժառիթները: Խոսեց անվանի մարդկանց հետ իր հանդիպումների և հետաքրքիր դրվագների մասին:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են