Ապրիլի 18-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի դահլիճում տեղի ունեցավ Թերեզա Հայրապետյանի «Հրէ շամանդաղ» գրքի շնորհանդեսը, որը կազմակերպել էր «Ոգեզարթոնք մշակութային կենտրոնը»: Բացման խոսքով և գրականագիտական վերլուծությամբ հանդես եկավ կենտրոնի ղեկավար` Հովհաննես Շանթը: Հեղինակի պոեզիան ներկայացվեց դերասաններ` Հասմիկ Վերդյանի և Ավագ Վարդանյանի գեղեցիկ բեմականացմամբ, որն ուղեկցվում էր դաշնակահար Արթուր Կնյազյանի նվագակցությամբ: Ելույթներով հանդես եկան բանաստեղծ, գրող Սուրեն Գրիգորը, Գևորգ Շահինյանը և «Ոգեզարթոնք մշակութային կենտրոնի» մեկենաս Մայրանուշ Բարսումյանը: Ինչպես բանախոսներն ասացին. « «Հրէ շամանդաղ»-ը կարելի է համարել մի կոթող, որն ապացույցն է մի բանի, որ կինը Աստծո հանճարեղ ստեղծագործությունն է՝ որպես գեղեցիկի և նրբագեղության կատարյալ ներդաշնակում, և հենց կնոջ հեզությունը, նրբությունը և գեղեցկությունը այն հզոր զենքերն են, որ կարող են փոխել աշխարհը»:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են