Ապրիլի 17-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի դահլիճում տեղի ունեցավ ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի 115 – ամյակին նվիրված ցերեկույթ, նրա «Հայը և հայը» պատմվածքի քննարկում և համանուն ֆիլմի դիտում: Մեծ մարդասերը անգամ տասնամյակներ անց իր անմահ ստեղծագործությունների միջոցով սերունդներին է փոխանցում մեծագույն արժեքը՝ ՄԱՐԴ մնալը: Գրադարանը հյուրընկալել էր Գ. Գյուլբենկյանի անվան թիվ 190 ավագ և Ջրաշենի թիվ 107 դպրոցների աշակերտներին, ովքեր իրականացրին աշխույժ և հետաքրքիր մտքերի փոխանակում: Ցերեկույթն անցկացրեց գրադարանի մանկական գրականության բաժնի գրադարանավար՝ Տաթև Երեմյանը, ով հանգամանալից ներկայացրեց մեծ գրողի կյանքին և գրական գործունեությանը նվիրված դրվագներ:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են