Ապրիլի 6-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի դահլիճում տեղի ունեցավ գրադարանի երկար տարիների աշխատակցուհի Հասմիկ Շուշոյան-Ղուկասյանի «Սերս…Խոհերս…Հայրենիքս» գրքի շնորհանդեսը: Այն բանաստեղծությունների ժողովածու է, որը ներառում է երեք բաժին՝ սիրերգություն, խոհափիլիսոփայություն և հայրենասիրություն: Բացման խոսքով հանդես եկավ «Ավ․ Իսահակյանի անվան ԿԳ» ՀՈԱԿ-ի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը: Ելույթներով հանդես եկան խմբագիր Նարեկ Առաքելյանը, Աշուղ Աստղանուշը: Հեղինակի ստեղծագործություններից ընթերցեցին ասմունքող Անահիտ Նավասարդյանը, Կարինե Ամիրյանը և Լիլիթ Ղազարյանը: Երժշտական կատարումներով հանդես եկան Վիլեն Գրիգորյանը՝ Վազգեն Տեր- Հարությունյանի նվագակցությամբ և թիվ 18 գրադարանի տնօրեն Հռիփսիմե Խրիմյանը: Ցուցադրվեց Կարինե Ամիրյանի պատրաստած տեսահոլովակը, որտեղ ընթերցվում էին հեղինակի սիրային բանաստեղծությունները: Շնորհակալական խոսքով հանդես եկավ Հասմիկ Շուշոյան - Ղուկասյանը: Միջոցառումը վարեց դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Սամվել Բաղինյանը:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են