Ապրիլի 4-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի դահլիճում տեղի ունեցավ հանդիպում բանաստեղծ, թարգմանիչ Շուշանիկ Թամրազյանի հետ և նրա «Մալաքիտե կրիան» գրքի շնորհանդեսը: Բացման խոսքով հանդես եկավ «Ավ. Իսահակյանի անվան ԿԳ» ՀՈԱԿ-ի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը: Ելույթներով հանդես եկան բանաստեղծ, նկարիչ, ՀԳՄ նախագահ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Էդվարդ Միլիտոնյանը և արձակագիր Ալիս Հովհաննիսյանը: «Մալաքիտե կրիան» գրքի ներկայացմամբ և ընթերցումներով հանդես եկավ գրքի հեղինակ՝ Շուշանիկ Թամրազյանը: Միջոցառումն անցավ ջերմ և մտերմիկ մթնոլորտում:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են