Մարտի 31-ին, Ավ. Իսահակյանի անվան ԿԳ-ի դահլիճում «Մանկական գրքի և երաժշտության շաբաթ» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ արձակագիր Գրիգի «Առևանգում, որ ցնցեց կատուների քաղաքը» գրքի շնորհանդեսը, որը առաջին իսկ տողերից կլանում է իր սրընթաց գործողություններով և միաժամանակ թեթևություն է պարգևում անկրկնելի հումորով: Դահլիճում ներկա էին թիվ 135 դպրոցի սաները, ովքեր մեծ հետաքրքրությամբ ծանոթացան հեղինակի և նրա ստեղծագործության հետ: Գրողը ներկայացրեց իր գրքի ստեղծման պատմությունը և դրդապատճառները, առաջարկեց երեխաներին ստեղծագործել և հորինել իրենց պատմությունները: Հանդիպումն անցավ ջերմ և ինտերակտիվ մթնոլորտում:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են