Մարտի 30-ին, Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթ ծրագրի շրջանակներում, Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի դահլիճում տեղի ունեցավ հանդիպում հեքիաթագիր Արփի Մաղաքյանի հետ։ Հանդիպմանը ներկա էին Երևանի թիվ 37 հիմնական դպրոցի 3-րդ դասարանի աշակերտները, ովքեր հեղինակի հետ քննարկեցին և հետաքրքիր զրույց ունեցան Արտավազդ արքայի հեքիաթի բովանդակության շուրջ։ Արփի Մաղաքյանը պատմեց,թե ինչպիսի հսկայական աշխատանքներ է տարվել իր նոր գրքի` «Արտավազդ արքա»-ի նկարազարդման գործում: Եվ խոստացավ, որ շուտով ընթերցողը կվայելի Արտավազդ արքային ձոնված գիրք, որը իրական պատմության, հորինվածքի և երազանքի գեղեցիկ համադրում է։

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են