Մարտի 27-ին Ավ. Իսահակյանի անվան ԿԳ-ի դահլիճում մեկնարկեց Մանկական գրքի և երաժշտության շաբաթ ծրագիրը, որի նպատակն է երեխաների մեջ սերմանել ընթերցասիրություն, սեր դեպի գիրքն ու մշակույթը։ Ցուցադրվեց տեսանյութ, որը պատմում էր գրադարանի գործունեության մասին: Տարվա լավագույն ընթերցող_2022 մրցույթի ամփոփման միջոցառմանը դահլիճում ցուցադրվեցին ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի արվեստի դպրոցի կերպարվեստի բաժնի սաների գեղանկարչական աշխատանքները, ովքեր եկել էին իրենց ուսուցչուհի Գայանե Մելիքյանի հետ։ Գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանը մեծ սիրով շնորհակալագիր և գրքի տեսքով նվերներ հանձնեց արվեստի դպրոցին: Շնորհակալական խոսքով հանդես եկավ Գայանե Մելիքյանը: 2022թ. «Տարվա լավագույն ընթերցող» ճանաչվեցին «Ավ. Իսահակյանի անվան ԿԳ» ՀՈԱԿ-ի թիվ 29 գրադարան-մասնաճյուղի ընթերցող՝ «Ուսում» հանրակրթական դպրոցի 2-րդ դասարանի աշակերտ Արմեն Ջավադյանը, Տեխնիկական գրականության բաժնի ընթերցող՝ Աղասի Խանջյանի անվան թիվ 53 հիմնական դպրոցի 7-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Բադալյանը, թիվ 21 գրադարան մասնաճյուղի ընթերցող՝ Ա. Չեխովի անվան թիվ 55 հիմնական դպրոցի 8-րդ դասարանի աշակերտուհի Սիլվի Կուրղինյանը, Խ․ Աբովյանի անվան ՀՊՄՀ հենակետային վարժարանի 11-րդ դասարանի աշակերտուհի Միլենա Զարգարյանը, ԿԳ-ի «Մանկական գրականության» բաժնի ընթերցող՝ Խ․Աբովյանի անվան ՀՊՄՀ հենակետային վարժարանի 10-րդ դասարանի աշակերտուհի Աստղիկ Կարապետյանը, թիվ 33 գրադարան-մասնաճյուղի ընթերցողներ՝ Ալ․ Բլոկի անվան թիվ 122 հիմնական դպրոցի 5-րդ դասարանի աշակերտուհի Նինել Դավոյանը, թիվ 27 գրադարան-մասնաճյուղի ընթերցող` թիվ 157 հիմնական դպրոցի 6-րդ դասարանի աշակերտուհի Սոնա Խանամիրյանը, Ինֆորմատիկայի պետական քոլեջի 1 կուրսի ուսանող Ռաֆայել Գալստյանը, թիվ 36 գրադարան-մասնաճյուղի ընթերցող` ՌԴ ՊՆ թիվ 21 հիմնական դպրոցի 7-րդ դասարանի աշակերտ Էդգար Գրիգորյանը, Վարդգես Պետրոսյանի անվան թիվ 51 հիմն.դպրոցի 6-րդ դասարանի աշակերտուհի Նատալի Սարինգուլյանը, թիվ 15 գրադարան-մասնաճյուղի ընթերցողներ` Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 հիմն․ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտուհի Վեներա Հովհաննիսյանը, թիվ 28 գրադարան-մասնաճյուղի ընթերցող՝ Հովհաննես Պողոսյանի անվան թիվ 82 հիմնական դպրոցի 4-րդ դասարանի աշակերտուհի Ռիմա Ղազարյանը, Ջ. Բայրոնի անվան Արվեստի գրականության բաժնի ընթերցող՝ Նվ.Սաֆարյանի անվ. թիվ 164 դպրոցի 6-րդ դասարանի աշակերտուհի Աննա Աթաբեկյանը, «Ֆրանկոֆոնիայի կենտրոն» բաժնի ընթերցող՝ թիվ 157 հիմնական դպրոցի 6-րդ դասարանի աշակերտուհի Սոնա Խանամիրյանը, ճարտարապետության եվ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Մ.Աբեղյանի անվան թիվ 3 ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ Ալեքսանդր Թափալցյան, «Բրիտանական կենտրոն» բաժնի ընթերցող՝ Ջ․ Դունայանցի անվան թիվ 154 հիմնական դպրոցի 7-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Սահակյանը, «Ամերիկյան կենտրոն» բաժնի ընթերցող՝ «Հակոբ Կոջոյան» կրթահամալիրի 10-րդ դասարանի աշակերտուհի Մոնիկա Դավթյանը: Դահլիճում ներկա էին գրողներ Անուշ Վարդանյանը, Սեյրանուհի Գեղամյանը, Սաթենիկ Ղազարյանը, Գայանե Խաչը, ովքեր ողջունեցին պատանի ընթերցասերներին, նվիրեցին իրենց հեղինակային գրքերից և մեծ սիրով պատվոգրեր և նվերներ հանձնեցին գրադարանի կողմից: Միջոցառումը վարեց Հասարակական կապերի և միջոցառումների բաժնի աշխատակցուհի Հռիփսիմե Մարդոյանը:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են