Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում Մայրենի լեզվի միջազգային օրվա առթիվ տեղի ունեցավ Մայրենի լեզվին նվիրված խաղ-մրցույթի առաջին փուլը, որին մասնակցեցին «Ավ. Իսահակյանի անվան ԿԳ» ՀՈԱԿ-ի Խ. Գյուլնազարյանի անվան թիվ 15գ/մ «ՄԱՇՏՈՑ» , Լ. Մոտալովայի անվան թիվ 33 գ/մ «ԱՐՄԱՏ » , Ս. Վահունու անվան թիվ 28գ/մ «ՊԱՐԹԵՎ », Տեխնիկական գրականության բաժնի «ՀԱՅԱԶՈՒՆԻՆԵՐ» և Մանկական գրականության բաժնի «ՎԱՐԴԱՆԱՆՔՑԻՆԵՐ» թիմերը։ Միջոցառումը վարեց, խաղ-մրցույթի կանոնադրությունը և մասնագիտական հանձնախմբի կազմը ներկայացրեց դերասանուհի Գայանե Սամվելյանը։ Մասնակից բոլոր թիմերը նախապատրաստվել էին բարձր մակարդակով։ Գրադարանի լուսավոր դահլիճում թևածում էր ոսկեղենիկ մայրենի լեզվի մասին ասույթներ, բանաստեղծություններ։ Խաղ- մրցույթի առաջին փուլում հաղթող ճանաչվեց և եզրափակիչ փուլ անցավ Տեխնիկական գրականության բաժնի «ՀԱՅԱԶՈՒՆԻՆԵՐ» թիմը։ Մնացած թիմերը արժանացան խաղ-մրցույթի մասնակցության հավաստագրերին։

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են