․․․Եվ այսպես կգամ, կգամ ողջ տարին
Կհիշեմ երկրի վերքերը խոցված,
Որ տեսնեմ չա՞րն է տիրում աշխարհին,
Թե՞ խաղաղությունը՝ տիրոջից տրված։
Ռաֆիկ Տեր-Գրիգորյան
Դեկտեմբերի 3-ին Ավ․ Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի դահլիճում տեղի ունեցավ բանաստեղծ Ռաֆիկ Տեր-Գրիգորյանի «Չգրված երգերս» գրքի շնորհանդեսը։ Բանաստեղծը կյանքի խառնապատկերին հակադրում է մարդկային միտքն ու կամքը, որոնք «վերևում» են և ազատ ճախրի մեջ։ Պոեզիան հազարավոր տարիների ճանապարհին եղել է ազնիվի ու բարու պաշտպանը, և գրողը շարունակում է բանաստեղծության այդ առաքելությունը, քանզի մեր ժամանակներում մարդկային սերն ավելի խոր պաշտպանության կարիք ունի։ Ողջույնի և շնորհավորանքի խոսքով հանդես եկան գրքի խմբագիր գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Արմեն Ավանեսյանը, Միհրան Հովհաննիսյանը, երիտասարդ գրող Հայկ Սիրունյանը և այլք։ Ներկաներն ունկնդրեցին բանաստեղծություններ գրքից՝ Գայանե Սամվելյանի և Աննա Երկանյանի ընթերցմամբ։

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են