Նոյեմբերի 26-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի դահլիճում տեղի ունեցավ հանդիպում նկարչուհի Ալ Անանյանի հետ, և նրա «Աշնանային սիմֆոնիա» բազմաժանր նկարչական աշխատանքների ցուցահանդեսի բացումը: Միջոցառումն արվեստի լույսով և աշնանային երփներանգ գույներով ներշնչեց մասնակիցների հոգիները:
Նկարչուհուն ողջունելու և շնորհավորելու էին եկել արվեստի և գրականության անվանի գործիչներ: Ելույթ ունեցողները նկարչուհու պատկերային, խոհափիլիսոփայական գունապնակում շեշտադրեցին իրականի և երևակայականի դրական-բազմագույն զուգադրումները և մաղթեցին նորանոր հաջողություններ՝ այդ գեղեցիկ և հեքիաթային ասպարեզում: Երաժշտական կատարումով հանդես եկավ աշուղ Նազելին:
Միջոցառումը վարում էր դերասանուհի Գայանե Սամվելյանը։
Ցուցահանդեսը կշարունակի մինչև ս/թ դեկտեմբերի 5-ը։

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են