Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ գրականագետ-մատենագետ, թարգմանիչ, ազգային գործիչ, հրապարակախոս Յովսէփ Նալպանտեանի «Միջազգային դասական երաժշտութիին» և «Կերակուրներու համառօտ պատմութիին» գրքերի շնորհանդեսը։ Շնորհանդեսին ներկա էին բազմաթիվ ընթերցողներ, մշակույթի գործիչներ, մտավորականներ, գրականագետներ, գրաքննադատներ։ Բացման և ողջույնի խոսքով հանդես եկավ «Ավ. Իսահակյանի անվան ԿԳ» ՀՈԱԿ-ի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը։ Յովսէփ Նալպանտեանի գրական գործունեության վերաբերյալ գնահատանքի խոսքեր ասացին բ․գ․դ․, պրոֆեսոր Սամվել Մուրադյանը, բ․գ․դ․, պրոֆեսոր Սուրեն Դանիելյանը, բ․գ․դ․, պրոֆեսոր Վանո Եղիազարյանը, պ․գ․դ․, պրոֆեսոր Ֆելիքս Մովսեսյանը, բ․գ․դ․, Հենրիկ Բախչինյանը և երաժշտագետ, պրոֆեսոր Սամվել Գալստյանը։ Երաժշտական կատարմամբ հանդես եկան երգիչ, երգահան Արսեն Համբարյանը, թառահար, կոմպոզիտոր Միքայել Ոսկանյանը։ Ամփոփիչ և շնորհակալական խոսքով հանդես եկավ Յովսէփ Նալպանտեանը։ Ներկաներն ունկնդրեցին գրքերից հատվածներ դերասանուհի Գայանե Սամվելյանի ընթերցմամբ։

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են