Խաղ- մրցույթի երկրորդ փուլ


    Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ «Ճանաչենք մեր Մեծերին - Եղիշե Չարենց-125» խաղ-մրցույթի երկրորդ փուլը, որին մասնակցեցին «Ավետիք Իսահակյանի անվան ԿԳ» ՀՈԱԿ-ի թիվ 21 գ/մ-ի «ԴԱՆԹԵԱԿԱՆ», թիվ 29գ/մ-ի «ԱՄԵՆՏԻ ԵՐԿԻՐ», Ավ. Իսահակյանի անվան ԿԳ-ի Տեխնիկական գրականության բաժնի «ՆԱԻՐՅԱՆ ԱՂՋԻԿՆԵՐ», Լյուդմիլա Մոտալովայի անվան թիվ 33 գ/մ-ի «ՊԱՏԳԱՄ», Երևանի Նելսոն Ստեփանյանի անվան թիվ 71 հիմնական դպրոցի «ՆԱԻՐՅԱՆ» թիմերը։
Միջոցառումը վարեց, խաղ-մրցույթի կանոնադրությունը և մասնագիտական հանձնախմբի կազմը ներկայացրեց Հռիփսիմե Մարդոյանը։ Խաղ-մրցույթի հանձնախմբի նախագահն էր Եղիշե Չարենցի տուն-թանգարանի գլխավոր ֆոնդապահ Անուշ Թասալյանը: Մասնակից բոլոր թիմերը նախապատրաստվել էին բարձր մակարդակով։ Գրադարանի լուսավոր դահլիճում թևածում էր Չարենցյան պոեզիայի շունչը: Խաղ- մրցույթի երկրորդ փուլը հաղթահարեցին և մրցույթի եզրափակիչ փուլ անցան «ՊԱՏԳԱՄ» և «ՆԱԻՐՅԱՆ ԱՂՋԻԿՆԵՐ» թիմերը, իսկ մասնակից թիմերը արժանացան խաղ-մրցույթի մասնակցության հավաստագրերի։

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են