Միշտ հիշում եմ, որ պահերը կյանքի տարրերն են: Հիշողություններն ընդամենը այդ պահերի նկարագիրն են: Իսկ պահերի հավաքածուն, որ կյանք է կոչվում, ունի որոշակի կառուցվածք…
Վ. Պետրոսյան
Ավ. Իսահակյանի անվան ԿԳ-ի դահլիճում տեղի ունեցավ քիմիկոս, հասարակական գործիչ Վազգեն Պետրոսյանի «Տարիների հորձանուտում» հուշապատման առաջին՝ «Կյանքիս ակունքները» գրքի շնորհանդեսը: Գիրքը տպագրվել է հեղինակի 80-ամյակի առթիվ: «Կյանքիս ակունքները» գրքում ընդգրկված են անվանի քիմիկոսի կյանքի վաղ շրջանի՝ մանկական և պատանեկան հուշերը: Հեղինակին շնորհավորանքի , գնահատանքի, ինչպես նաև գրքի կարևորության մասին խոսքեր ասացին բանաստեղծ, գրականագետ, բ.գ.դ. պրոֆեսոր Հենրիկ Էդոյանը, «Հայաստան հանրագիտարանի» գլխավոր խմբագիր Հովհաննես Այվազյանը, լրագրող, թարգմանիչ Գոհար Ռշտունին, լրագրող Հակոբ Մարտունին, բժիշկ, բ.գ.դ. պրոֆեսոր Տիգրան Դավթյանը, Ուզբեկստանում ՀՀ դեսպան Արամ Գրիգորյանը:
Միջոցառումը վարեց և գրքից հատվածներ ընթերցեց Գայանե Սամվելյանը: Ցուցադրվեց հեղինակի մասին պատմող ֆոտոշարք:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են