Ավ. Իսահակյանի անվան ԿԳ-ի դահլիճում տեղի ունեցավ Արփի Մաղաքյանի «Արևի համբուրած Շուշին» գրքի շնորհանդեսը:
Սա սովորական հեքիաթ չէ. սա և՛ հորինվածք է, և՛ իրականություն, որոնց միասնությամբ էլ մոտենում ենք ճշմարտությանը: Սա ճշմարի՛տ հեքիաթ է: Այստեղ Մեսրոպյան փառահեղ տառերի գյուտն է, հայոց քրիստոնեական առաջին դպրոց Ամարասի դպրեվանքը, արցախյան հինավուրց հսկա Տնջրի ծառը և, իհարկե, հեքիաթի հերոսուհին՝ Արևի համբուրած աղջիկը՝ չքնաղ Շուշին:
Հեղինակը հանդիպումը սկսեց հետաքրքիր զրույցով՝ երեխաներին միանգամից տեղափոխելով հեքիաթային աշխարհ: Ներկայացնելով հեքիաթը, Արփին զուգահեռ խոսեց հերոսուհի Շուշիի արկածների մասին: Ընթերցողների հետ միասին կարդացին գրքից հատվածներ և տեղի ունեցավ հետաքրքիր քննարկում:
Միջոցառմանը ներկա էին Երևանի թիվ 107 և 119 դպրոցների աշակերտները՝ ուսուցիչների և ծնողների ուղեկցությամբ։

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են