Ավ. Իսահակյանի անվան ԿԳ-ի դահլիճում տեղի ունեցավ ցերեկույթ «Իսպանական մշակույթի օր Իսահակյան գրադարանում» խորագրով:
Գրադարանի հյուրն էր Իսպանիայի հայկական համայնքի «Արարատ» միության նախագահ Արարատ Ղուկասյանը:
Բացման խոսքով հանդես եկավ «Ավ. Իսահակյանի անվան ԿԳ» ՀՈԱԿ-ի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը, ով շնորհակալագիր հանձնեց Արարատ Ղուկասյանին՝ գրադարանի գրքային ֆոնդի համալրման գործում ունեցած ավանդի համար: Երկուստեք՝ Երևանի քաղաքապետարանի «Ավ.Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարան» ՀՈԱԿ-ը, ի դեմս տնօրեն Հ.Կարապետյանի, և մյուս կողմից` Իսպանիայի հայկական համայնքի «Արարատ » միությունը, ի դեմս միության նախագահ Արարատ Ղուկասյանի , ղեկավարվելով իրենց կանոնադրություններով, կնքեցին համագործակցության հուշագիր:
Հուշագրի նպատակն է ամրապնդել և զարգացնել համագործակցությունը Երևանի քաղաքապետարանի «Ավ.Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարան» ՀՈԱԿ-ի և Իսպանիայի հայկական համայնքի «Արարատ» միության միջև:
Ելույթով հանդես եկավ ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դասախոս, իսպաներենի թարգմանչուհի Ռուզաննա Պետրոսյանը: Նրա թարգմանությամբ բանաստեղծություններ ասմունքեցին Անահիտ Սարգսյանը և դերասանուհի Գայանե Սամվելյանը: Ելույթով հանդես եկան նաև դերասան Նարեկ Կարախանյանը և փոքրիկ ընթերցող Մանե Հովհաննիսյանը:
Ամփոփիչ խոսքով հանդես եկավ Իսպանիայի հայկական համայնքի «Արարատ» միության նախագահ Արարատ Ղուկասյանը: Միջոցառումը վարեց և ասմունքեց դերասանուհի Գայանե Սամվելյանը:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են