Ավ. Իսահակյանի անվան ԿԳ-ի դահլիճում տեղի ունեցավ սերբ գրող, հրապարակախոս Վեսնա Պեշիչի՝ Հայաստանին և հայերին նվիրված «Կոչիր ինձ Գարուն» գրքի շնորհանդեսը:
Սերբիայի արժանավոր դստեր մասին ջերմ խոսքերով հանդես եկան «Ավ. Իսահակյանի անվան ԿԳ» ՀՈԱԿ-ի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը, պատմաբան Գևորգ Յազըճյանը, գրող Անուշ Վարդանյանը, բանաստեղծուհի Կարինե Մկրտչյան Կիկոյանը, գրող Մելսիդա Հակունցը և գրքի թարգմանիչ, սերբագետ, բանաստեղծ, Բաբկեն Սիմոնյանը: Ցուցադրվեցին Սերբիայի մասին պատմող տեսահոլովակներ սերբական երաժշտության ուղեկցությամբ:
Միջոցառումը եզրափակեց Վեսնա Պեշիչը՝ Հայերի և Հայաստանի մասին ջերմ խոսքերով:
«Կոչիր ինձ Գարուն» գրքից հատվածներ ընթերցեց դերասանուհի Գայանե Սամվելյանը:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են