Այսօր Ավ. Իսահակյանի Կենտրոնական գրադարանը սիրով հյուրընկալեց մի խումբ գրադարանավարների Արցախի Հանրապետությունից և Սյունիքի մարզից: Հյուրերը՝ գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանի և փոխտնօրեն Կարինե Մեհրաբյանի ուղեկցությամբ, շրջայց կատարեցին գրադարանի բոլոր բաժիններով և ծանոթացան յուրաքանչյուր բաժնի գործառույթներին: Դահլիճում, գրադարանի հասարակական կապերի և միջոցառումների բաժնի առաջատար գրադարանավար Աննա Ավոյանը, տեսահոլովակի միջոցով ամփոփ տեղեկատվություն տրամադրեց գրադարանի գործառույթների մասին: Գրադարանավարները ներկայացնում էին Արցախի պետական համալսարանը, Շուշիի տեխնոլոգիական համալսարանը, որը ժամանակավոր հանգրվանել է Ստեփանակերտում և Գորիսի Կենտրոնական գրադարանը: Նրանք տպավորված էին և փորձի փոխանակման ակնկալիքով կրկին վերադառնալու հույս հայտնեցին: Հանդիպումը անցավ ջերմ և հյուրընկալ մթնոլորտում:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են