💻 Թեմա ․ «Մեդիագրագիտութունը դեռահասների համար»/ զրույց,քննարկում /
💻 Մասնակիցներ՝ Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջի ուսանողներ Կրթության որակի պատասխանատու՝ Ալիսա Ղազարյան
💻 Կազմակերպիչ՝ Հասարակայնության հետ կապերի և միջոցառումների բաժնի վարիչ Մարինե Ղազարյան
💻 Քննարկման նպատակը՝ ինչպես Մեդիա տեղեկությունները վերլուծել և տարբերել վստահելին ու կասկածելին
💻Գործնական աշխատանք ՝ սեղանի խաղ «Լիտերատուսի արկածները» / Ստեղծված Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի կողմից/ media.am
💻 Խաղի նպատակը՝
Ջերմ և անմոռանալի էին մասնակիցների տպավորությունները․
Գրքեր... ու այն այգին, որտեղ նստած երազել կարելի էր այսօրվա մասին։ Սպիտակ աղավնիներն ու ծառերը, մաքուր օդն ու քամին ու դու անէանում ես, ձուլվում մթնոլորտին։ Բաց ես թողնում մտքերդ ու նոր գույներ հաղորդում երևակայությանդ, լսում ու խորհում ավելի շատ, ավելի խորը... Ժամանակը կանգ է առնում ու խլացնում դրսի աղմուկը, քեզ թողնելով ապակե դռներից ներս` տաքուկ ու ջերմ անկյունում։ Նկարների, խոհերի ու մշակութային արժեքների կողքին, որտեղ ամեն բան խաղաղ է, մաքուր ու անաղարտ։ Դու կորցնում ես քեզ այնտեղ, բայց վերագտնում այստեղ` գաղտնիքներով լի աշխարհում,ուր ամեն բան այլ է... Ու թվում է, թե հիմա կարթնանաս ու երազդ կիսատ կմնա…
***
Այսօր շատ տպավորիչ ու հագեցած օր ունեցանք Իսահակյան գրադարանում📚 Նախ ծանոթացանք գրադարանի պատմությանը, համապատասխան բաժինների աշխատակիցները մեզ ներկայացրեցին իրենց աշխատանքները, շատ հետաքրքիր էր, թե ինչպես են գրքերը տարբեր փուլերով, մշակումներով հասնում ընթերցասրահ.....🗃️📚🗄️🖊️Տպավորիչ էր նաև Իսահակյան պուրակը։ Այնուհետև գրադարանի դահլիճում Հասարակայնության հետ կապերի և միջոցառումների բաժնի վարիչ Մարինե Ղազարյանի հետ անցկացրեցինք մեդիագրագիտության սեմինար📱💻,ինչպես նաև այդ թեմայով շատ հետաքրքիր ուսուցողական խաղ խաղացինք🧩🖼️ Դե, իսկ վերջում էլ դարձանք գրադարանի մշտական ընթերցող😍�
� ***
Եկել եմ մի հետաքրքիր տեղեկատվություն թողնեմ այստեղ ու գնամ Այսօր Իսահակյան Գրադարան - Isahakyan Library -ի հյուրն էի. տպավորված եմ, ինչ խոսք։ Ես այսպիսի վայրերից հեռու մարդ եմ, բայց այսօր մե՜ծ հետաքրքրությամբ մոտ 4-5 ժամ լսել եմ, թե ինչ են պատմում գրադարանում։ Այսօրվա մեր թեման մեդիագրագիտությունն էր։ Որքան էլ տեղեկացված լինես, հավելյալ տեղեկությունը միշտ պետք է լինի, ու այսօր ավելի ամրապնդեցի այն։ Գալով Իսահակյան գրադարան` մի ուրիշ հեքիաթային աշխարհում ես հայտնվում ուղղակի չի լինում նկարագրել, թե ինչ հանգստություն ու մեծ բավականություն ես ստանում ամեն ինչից։ Իմացա, թե ինչպես են գրքերը հայտնվում ընթերցասրահում։

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են