Ավ. Իսահակյանի անվան ԿԳ դահլիճում տեղի ունեցավ հանդիպում գրող, մանկավարժ Նարինե Բալասբեկյանի հետ:
Միջոցառման մեկնարկը տրվեց Արթուր Բախտամյանի «Չակերտներ» հեռուստահաղորդմամբ, որը նվիրված էր գրողին: Հյուրերը դիտեցին վերջին զանգի մանրապատում-տեսանյութ՝ «Մենք ենք մեր սարերը և դպրոցի քարերը» /սցենարն ու բեմականացումը Ն. Բալասբեկյանի/
Այնուհետև հնչեց ասմունք, որը ուղեկցվեց էկրանի տեսանյութով՝ Անտուան Դե Սենտ Էքզյուպերի «Ես որտեղի՞ց եմ գալիս, ես գալիս եմ իմ մանկությունից, ինչպես գալիս են որևէ երկրից»: Ասմունքում էին թիվ 141 հիմն. դպրոցի 9-րդ դասարանցիներ՝Հայկուհին, Մանեն և Կարինեն:
Նարինե Բալասբեկյանի ստեղծագործական և մանկավարժական գործունեության մասին ելույթներով հանդես եկան լրագրող,հրապարակախոս ՀովհաննեսՊապիկյանը, բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը, մանկավարժ, բանաստեղծուհի Սուսաննա Հովհաննիսյանը, «Հայաստան» ամսագրի գլխավոր խմբագիր Տիգրան Նիկողոսյանը, պատմաբան, հրապարակախոս Վրեժ Սարուխանյանը և երաժիշտ Գեորգի Հախնազարյանը:
Հանդիսատեսը սիրով ունկնդրեց ՆարինեԲալասբեկյանի «Երնեկ լինեմ կենաց ծառ», «Կարոտ», «Սիրել-սիրելու եմ» գեղեցիկ երգերը հեղինակի կատարմամբ:
Միջոցառումը վարեց և հեղինակի ստեղծագործությունները ներկայացրեց դերասանուհի Գայանե Սամվելյանը:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են