<<Ավ. Իսահակյանի անվան ԿԳ>> ՀՈԱԿ-ի ԿԳ-ի <<Ամերիկյան կենտրոն>> բաժնի <<ՏեխնոԼաբ>> ենթաբաժնի գործառույթները


      2019թ. ապրիլի 8-ին «Ավ. Իսահակյանի անվան ԿԳ» ՀՈԱԿ-ի Կիևյան 1/58 հասցեում գտնվող թիվ 33 գրադարան-մասնաճյուղում բացվել է «Ամերիկյան կենտրոն» բաժնի «ՏեխնոԼաբ» ենթաբաժինը։ Այն ընձեռում է նորագույն տեխնոլոգիաներից օգտվելու ազատ հնարավորություն, ինչպես նաև տրամադրում է գործիքներ հանրության՝ մասնավորապես երիտասարդների, տեխնիկական հմտությունները և իմացությունը բարելավելու համար։ «ՏեխնոԼաբ»-ը իր այցելուներին տրամադրում է համակարգիչներից, եռաչափ տպիչներից, եռաչափ գրիչներից, ծրագրավորման և ռոբոտաշինության ուսուցողական հավաքածուներից օգտվելու հնարավորություն։ Կազմակերպվում են կոդավորման, ծրագրավորման, ռոբոտաշինության, եռաչափ տպագրության, ինչպես նաև կենտրոնում առկա նորագույն սարքավորումներից օգտվելու հմտության դասընթացներ։ Բոլոր ծառայությունները մատուցվում են անվճար։
«ՏեխնոԼաբ»-ի մուտքը հարմարեցված է նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար։
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել 010- 27-30-39 հեռախոսահամարով, կամ գրել technolab@americancorners.am հասցեին։

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են