«Բարև» գիտակրթական ՀԿ-ն Երևանի Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի հետ միասին սկսում է «Մանկավարժական ընթերցասրահ» ծրագիրը։ Այն նպատակ ունի սպասարկել գրադարանի ընթերցողներին՝ ուսուցիչներին, ապագա մանկավարժ ուսանողներին, նաև խորհրդատվություն տրամադրել կուրսային ու դիպլոմային աշխատանք գրող ուսանողներին։
Ընթերցասրահի ֆոնդում կան ժամանակակից մանկավարժական գրականություն, մամուլ (թղթային և թվային տարբերակներով)։ Սակայն այն նաև հարստացման կարիք ունի։
Դիմում ենք բոլոր նրանց, ովքեր ունեն մանկավարժական գրքեր, որոնք իրենց այլևս անհրաժեշտ չեն, կամ ունեն մեկից ավելի օրինակներ և կարող են դրանք նվիրել ընթերցասրահին։
Շնորհակալությամբ ու սիրով կընդունենք բոլոր նվիրատվությունները։
Կարող եք զանգահարել 010-58-96-10 հեռախոսահամարով կամ գրել yerevanccl@yahoo.com էլեկտրոնային փոստի հասցեով։

Կանխավ շնորհակալությամբ՝
«Բարև» գիտակրթական ՀԿ,
Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական Գրադարան

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են