Իսահակյանցիների հաղթանակը «Մայրենի լեզու՝ իմ հպարտություն» միջազգային մրցույթում


    «Մինսկ քաղաքի մանկական գրադարանների կենտրոնացված համակարգի» Արկադի Գայդարի անվան թիվ 3 մանկական գրադարանը 2021 թվականին կազմակերպել էր «Մայրենի լեզու՝ իմ հպարտություն» խորագրով միջազգային մրցույթ ՝ նվիրված Մայրենի լեզվի միջազգային օրվան։
Մրցույթի նպատակներն են մայրենի լեզվի հանդեպ հոգատար վերաբերմունքի, հպարտության ձևավորումը և սեփական լեզվի քարոզչության խթանումը։
Միջազգային մրցույթին Երևանի Ավետիք Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի Հասարակայնության հետ կապերի և միջոցառումների բաժինը ներկայացրեց Գևորգ Էմինի «Իմ այբուբեն» ստեղծագործության հիման վրա նկարահանված տեսահոլովակը՝ պատանի ընթերցողների մասնակցությամբ։ Տեսահոլովակը ներկայացրեց․
«Ավ․ Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարան» ՀՈԱԿ-ի Ռուսական կենտրոն բաժնի վարիչ Լիլիթ Կարապետյանը:
Միջազգային մրցութային հանձնաժողովը, հիմք ընդունելով սահմանված մրցութային չափանիշները, հաղթող է ճանաչել Ավետիք Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանին և շնորհել ԱՌԱՋԻՆ ԿԱՐԳԻ ՄՐՑԱՆԱԿ և ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳԻՐ։

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են