Արմենուհի Դարչինյանի գրքերի շնորհանդես


    Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ Արմենուհի Դարչինյանի «Էություն իմ…» և «Դեպի վեր» գրքերի շնորհանդեսը: Բացման խոսքով հանդես եկավ և միջոցառումը վարեց Աշուղ Աստղանուշը: Արմենուհի Դարչինյանի ստեղծագործության բնութագիրը ներկայացրին բանաստեղծ, նկարիչ, թարգմանիչ, «Մշակույթի հայկական ֆոնդ»֊-ի նախագահ Արևշատ Ավագյանը, «Էությունն իմ» գրքի խմբագիր, գրող, հրապարակախոս Ասպրամ Ծառուկյանը, «ՎԱՆ ԱՐՅԱՆ» հրատարակչության տնօրեն, հրատարակիչ-խմբագիր Վիլյամ Պողոսյանը, Իսահակյան գրադարանի աշխատակցուհի, բանասիրական գիտությունների թեկնածու Նադյա Անտոնյանը, բանաստեղծներ Ժաննա Ղոչիկյանը, Իդա Գրիգորյանը և Ջուլիետա Գալստյանը։ Արմենուհի Դարչինյանի բանաստեղծությունների ընթերցմամբ հանդես եկավ դերասանուհի Գայանե Սամվելյանը: Հնչեցին երաժշտական կատարումներ Աշուղ Աստղանուշի, Արսեն Համբարյանի և Սիրանույշ Եղիազարյանի ներկայացմամբ:Միջոցառման ավարտին Արմենուհի Դարչինյանը շնորհակալություն հայտնեց բոլոր մասնակիցներին, կազմակերպիչներին, Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի տնօրենությանը և աշխատակազմին ։

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են