Փետրվարի 19-ին, գիրք նվիրելու օրվա առթիվ Իսահակյան գրադարանի մանկական գրականության բաժնի հյուրերն էին Քասախի թիվ 1 հիմնական դպրոցի V ա դասարանի աշակերտները՝ դասվար Տաթևիկ Խաչատրյանի ուղեկցությամբ,թիվ 71դպրոցի I Բ դասարանի աշակերտները՝ դասվար Նարինե Ղամբարյանի ուղեկցությամբ,թիվ 71 դպրոցի IIԱ դասարանի աշակերտները՝ դասվար Հայարփի Աղաբեկյանի ուղեկցությամբ, թիվ 192 դպրոցի II և III դասարանների սաները ծնողների ուղեկցությամբ։ Աշակերտները շրջեցին Իսահակյան գրադարանում, ծանոթացան իրականացվող աշխատանքներին, ծրագրերին: «Ամերիկյան կենտրոն» բաժնում աշակերտներին ներկայացվեց եռաչափ տպիչը, եռաչափ գրիչը, նրանք ականատես եղան, թե ինչպես կարելի է այդ սարքերի միջոցով ստանալ տարբեր առարկաներ:«Ամերիկյան կենտրոն» բաժինը միջոցառման մասնակիցներին նվիրեց գրքեր,որոնց միջոցով երեխաները կսովորեն գործնականում կիրառել այդ սարքավորումները։ Մանկական գրականության բաժնում աշակերտները խաղացին «Արվեստ»-ի խաղ,«Հանելուկախաղ», «Համրախաղ», դիտեցին Թումանյանի հեքիաթների հիման վրա նկարահանված մուլտֆիլմեր՝«Ձախորդ Փանոսը»,«Շունն ու կատուն», «Քաջ Նազարը», ընթերցեցին Թումանյանի հեքիաթներից՝«Ոսկու կարասը», «Սուտասանը»,«Չարի վերջը»,«Ճամփորդները», լուծեցին Թումանյանի հեքիաթների հիման վրա ստեղծված խաչբառեր։ Բոլոր աշակերտները նվիրեցին միմյանց գրքեր և ստացան գրքեր գրադարանի կողմից։ Մեր փոքրիկ բարեկամները գրադարանից հեռացան ՝ նորից վերադառնալու ակնկալիքով:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են