Հեղինակային դասախոսություն


    Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում «Նոր գիրք՝ Իսահակյան գրադարանում» ծրագրի շրջանակում կազմակերպվեց հեղինակային դասախոսություն:
Միջոցառումը բացեց դերասանուհի Գայանե Սամվելյանը։ Նա ներկայացրեց տեղեկություններ հեղինակի և գրքի մտահղացման մասին։
Տեխնիկական գիտությունների թեկնածու Ռիտա Հարությունյանը գրադարանին նվիրեց իր հեղինակած «Ալեքսանդր Մակեդոնացու կյանքն ու գործունեությունը» գիրքը և հանգամանորեն ներկայացրեց գրքի մասնագիտական և գեղագիտական արժեքը, բովանդակային մասերը, նպատակները։ Հեղինակը հետաքրքիր անդրադարձներով մեկնաբանեց Ալեքսանդր Մակեդոնացու կյանքն ու գործունեությունը, գրքում ընդգրկված հույժ կարևոր պատմագրական ուղերձները, հնագույն ժամանակներում Հայաստանի և մյուս պետությունների առնչությունները և քաղաքական հարաբերությունները:
Վերջում ունկնդիրները հարցեր ուղղեցին հեղինակին․տեղի ունեցավ հետաքրքիր հարց ու պատասխան։
Գիրքը օգտակար կլինի ընթերցողների լայն շրջանների, հատկապես երիտասարդության և ռազմարվեստի պատմությամբ հետաքրքրվողների համար:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են