Շրջայց գրադարան


    «Շրջայց գրադարան» ծրագրի շրջանակներում Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի հյուրերն էին «Գլոբալ Բրիջ» կրթահամալիրի առաջին բ դասարանի աշակերտները դասվար՝ Մարիա Խումարյանի ուղեկցությամբ: Աշակերտները շրջեցին Իսահակյան գրադարանում, ծանոթացան իրականացվող աշխատանքների, ծրագրերի հետ: «Ամերիկյան կենտրոն» բաժնում աշակերտներին ներկայացվեց եռաչափ տպիչը, եռաչափ գրիչը, ականատես եղան, թե ինչպես կարելի է այդ սարքերի միջոցով ստանալ տարբեր առարկաներ: Մանկական գրականության բաժնում սովորեցին և խաղացին «Համրախաղ», դիտեցին հայկական մուլտֆիլմեր: Մեր փոքրիկ բարեկամները գրադարանում իրենց համար բացահայտեցին մի նոր, հետաքրքիր աշխարհ: Հեռացան ՝ նորից վերադառնալու ակնկալիքով:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են