Վահե Լոռենցի գրքի նորհանդես


    Հունվարի 25-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ պատմաբան, գրող, հրապարակախոս Վահե Լոռենցի «Հայաստանի պատմություն. Հայաստանը 17-րդ դարից մինչև 1914 թվականը» գրքի շնորհանդեսը:
Միջոցառումը բացեց Վահե Լոռենցը։ Նա իր խոսքում հանգամանորեն անդրադարձավ գրքի ստեղծման գաղափարին և բովանդակային հայեցակարգին։ Պատմաբանը ներկայացրեց իր կարծիքը հայոց պատմության նորովի վերանայման, պատմական փաստերի առավել անաչառ վավերագրման, սերունդներին նոր դասագրքային իրողություններ փոխանցելու անհրաժեշտության վերաբերյալ։
Պատմաբան, գրող Գևորգ Յազըճյանը շնորհավորեց հեղինակին գրքի տպագրման առիթով։ Նա բարձր գնահատեց Վահե Լոռենցի մասնագիտական անաչառ հայացքը հայ պատմագիտական իրողությունների և ազգային արժեհամակարգի համարձակ մեկնաբանության հարցերում։
ՀՀ-ում Էստոնիայի Հանրապետության պատվո հյուպատոս Ավետիք Ղուկասյանն իր խոսքում շեշտեց հեղինակի մասնագիտական-քննադատական առաքելությունը, որը կարևոր է հայ ազգային ինքնության նորովի բարեփոխման գործընթացում։
Գրող, հեռուստալրագրող, հասարակական գործիչ Վրեժ Սարուխանյանն իր համաձայնությունը հայտնեց գրքում արծարծվող պատմափիլիսոփայական դիտարկումներին՝ հեղինակի հանդեպ իր հավատն ու վստահությունը փոխանցելով ունկնդիրներին։ Գրող, երգիչ, երգահան Արսեն Համբարյանի հայրենաշունչ կատարումը ջերմացրեց մթնոլորտը։

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են