Բարեկամության կամուրջներ


    Հունվարի 25-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի հյուրն էր ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի նորանշանակ խորհրդական Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբային: «Ավ. Իսահակյանի անվան ԿԳ»ՀՈԱԿ-ի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը և պարոն Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբային վերահաստատեցին հայ-իրանական գրական, մշակութային համագործակցության և գրական, մշակութային ավանդույթների զարգացման հույժ արդիական նշանակությունը երկու ժողովուրդների բարեկամության գործում: Տեղի ունեցավ համագործակցության ընդլայնված ծրագրերի գործուն քննարկում: Որոշվեց գրադարանում վերսկսել պարսկերենի ուսուցման անվճար դասընթացները, կազմակերպել գրքերի շնորհանդեսներ, հայ ընթերցողներին ծանոթացնել պարսկական դասական և ժամանակակից մշակույթին և գրականությանը: Կողմերը վստահություն հայտնեցին գրական-մշակութային լիածավալ ծրագրերի արդյունավետության վերաբերյալ:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են