ԵՎՐՈՊԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՕՐԵՐ


    Սեպտեմբերի 26-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում <<Եվրոպական ժառանգության օրեր>> ծրագրի շրջանակում կազմակերպվեց մշակութային հետաքրքիր միջոցառումների շարք։
Կենտրոնական գրադարանի ֆեյսբուքյան էջում առցանց կազմակերպվեց <<Ազգային երգի օր>> ծրագիրը։
Ցուցադրվեցին հայ և եվրոպական նշանավոր բանաստեղծների ստեղծագործությունների կատարումների տեսանյութեր՝ <<Եվրոպական պոեզիայի օր>> խորագրով։
Գրադարանի ճեմասրահում և ֆեյսբուքյան էջում ներկայացված փաստավավերագրական ֆիլմերը հետաքրքիր տեղեկույթ հաղորդեցին եվրոպական հայտնի թանգարանների վերաբերյալ։
<<Եվրոպական ժառանգության օրեր>> ծրագրի հետաքրքիր բաղադրիչն էր Էստոնիայի նկարիչների միջազգային միության ցուցահանդեսի բացումը ԿԳ-ի դահլիճում։
Ցուցահանդեսին մասնակցում են միության՝ Հայաստանում ապրող և ստեղծագործող անդամները։ Ցուցահանդեսը կշարունակվի մինչև հոկտեմբերի 30-ը։ Մուտքն ազատ է։
Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանն իր խոսքում ընդգրկուն անդրադարձ կատարեց հայ գրական, երաժշտական մշակույթի զարգացման և հարստացման գործընթացում եվրոպական ժառանգության համամարդկային արժեքների նշանակալի դերին և ազդեցությանը։

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են