«Ռուսական կենտրոն» բաժի բացումը»


    Երևանի քաղաքապետարանի հովանավորությամբ 2020 թվականի սեպտեմբերի 18-ին, ժամը 12։00-ին «Ավ․ Իսահակյանի անվան ԿԳ » ՀՈԱԿ-ի Տիգրան Մեծ պ․ 30 հասցեում գտնվող մասնաճյուղում՝ «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի հետ համատեղ, բացվեց «Ռուսական կենտրոն» բաժինը:
«Կրթությունը՝ զարգացած պետության հիմնական և գլխավոր բաղադրիչներից մեկն է։ Ուրախ ենք, որ նորաբաց կենտրոնը կօգնի մեր երիտասարդներին, երեխաներին համալրել գիտելիքները և իմանալ ավելին ռուս գրականության ու լեզվի մասին։ Կենտրոնում ներկայացված են կրթական նյութերի մեծ բազմազանություն, որոնց միջոցով քաղաքացիները կարող են ճշգրիտ և բաց տեղեկատվություն ստանալ Ռուսաստանի մասին ամենատարբեր ոլորտներում, ինչպես նաև բարելավվել ռուսերենի մակարդակը։ Սա ևս մեկ քայլ է ամրապնդելու Մոսկվայի կառավարության և Երևանի քաղաքապետարանի միջև գործակցությունը և երկու ժողովուրդների միջև մշակութային երկխոսությունը», - ասաց Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը։
«Ժամանակները փոխվել են և գրադարանի դերը` ժամանակակից աշխարհին համահունչ, ևս փոխվել է։ Այն պարզապես գիրք ու գրականություն տրամադրող կառույց չէ։ Մեր քաղաքացիների համար այն դարձել է հանրային հարթակ, ուր հատվում են տարբեր ազգերի մշակույթները։ Հարթակ, որը նպաստում է քաղաքացու կրթամշակութային դաստիարակությանը, գեղագիտական ճաշակի ձևավորմանը, յուրօրինակ հանդիպումների, հանգստի և ժամանցի վայր է։ Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի կառուցվածքում «Ռուսական կենտրոնի» ստեղծման անհրաժեշտությունը պայմանավորված է մեր ընթերցողների բազմաթիվ արձագանքներով, ովքեր հաճախ են պատվիրում ժամանակակից ռուսական գրականություն, ցանկանում մասնակցել ռուսաց լեզվի դասընթացների։ Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի և Քաղաքապետարանի մշակութային երկխոսության համագործակցությամբ այս ծրագիրը կյանքի կոչվեց»,- ասաց «Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարան» ՀՈԱԿ-ի տնօրեն, ՀՀ Մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը։

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են