«Ֆրանկոֆոնիայի միջազգային օրեր»


    Խաղաղասիրության, մարդասիրության, ստեղծագործական համատեղ արարումի բարձր առաքինությունները բնորոշ են հայ և ֆրանկոֆոն երկրների ժողովուրդներին։ Հենց այս բարձր համամարդկային արժեքների ու գաղափարների հիմքի վրա է բարձրանում Ավ․ Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում մարտի 10-ից ապրիլի 20-ը անցկացվող «Ֆրանկոֆոնիայի միջազգային օրեր» իսահակյանական միջոցառումերի ծրագիրը։ Մեկնարկը տրվեց կազմակերպության 50-ամյակին նվիրված դասախոսությամբ, որը ներկայացրեց ԿԳ-ի «Ֆրանկոֆոնիայի կենտրոն» բաժնի վարիչ Նարինե Ավագյանը՝ հատկապես շեշտելով կառույցի կարևորությունը համաշխարհային մշակութային բազմազանությանը սատարելու և համամարդկային արժեքները զորացնելու գործում։ Ասմունքող Աիդա Ասատուրյանը բարձր արվեստով ներկայացրեց Ֆրանկոֆոն երկրների գրական գոհարներից՝ Ռընե Շարի պոեզիան։ Ներկաները դիտեցին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմնակերպության նպատակների, բովանդակային առաքելության և ծրագրային գործունեության արդյունավետության մասին տեսաֆիլմ։ Միջոցառումը մեկ անգամ ևս արձանագրեց խաղաղ գոյակցության և ստեղծարար համագործակցության զորությունը։

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են