Շրջայց գրադարան


    «Շրջայց գրադարան» ծրագրի շրջանակներում Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի հյուրերն էին Բեմել «Ս» երգի, պարի, թատրոն ստուդիայի թատերական բաժնի սաները՝ տնօրեն և գեղարվեստական ղեկավար Սարգիս Նիկողոսյանի և թատերախմբի ղեկավար ՝ Արշալույս Ավետիսյանի ուղեկցությամբ։ Սաները շրջեցին Իսահակյան գրադարանում, ծանոթացան բաժիններում իրականացվող աշխատանքներին և ծրագրերին։ Այնուհետև ԿԳ-ի դահլիճում դիտեցին թատերական ռեժիսոր, թատերական գործիչ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վարդան Աճեմյանին նվիրված ֆիլմ /Սցենարի հեղինակներ` Մարատ Վարժապետյան, Հովիկ Հախվերդյան, ռեժիսորներ` Մարատ Վարժապետյան, Հովիկ Հախվերդյան, օպերատոր` Մարատ Վարժապետյան/։ Ֆիլմի դիտումից հետո Աճեմյանի ստեղծագործական գործունեության մասին թատերախմբի սաների հետ զրուցեց ռեժիսոր Աշոտ Հակոբյանը։ Երեխաները հեռացան մեծ տպավորություններով՝ կրկին այցելելու ցանկությամբ։ Շրջայցի ավարտին երեխաները՝ արդեն որպես գրադարանի ընթերցողներ, գրադարանից հեռացան գրքերով։

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են