Շրջայց գրադարան


    Փետրվարի 21-ին «Շրջայց գրադարան» ծրագրի շրջանակներում Ավ․ Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի հյուրերն էին «Գլոբալ Բրիջ» կրթահամալիրի 1-ին ա,բ,գ,դ դասարանների սաները ՝ դասվարներ Լուսինե Սողոյանի, Անուշ Ալեքսանյանի, Շուշան Թովմասյանի, Մարիա Խումարյանի ուղեկցությամբ։ Գրադարանի դահլիճում Աիդա Ասատուրյանը աշակերտների համար ընթերցեց Թումանյանի հեքիաթներից, որից հետո նրանք հանպատրաստից բեմականացրին «Կիկոսի մահը» հեքիաթը: ԿԳ-ի «Հասարակայնության հետ կապերի և միջոցառումների» բաժնի վարիչ Մարինե Ղազարյանն աշակերտների հետ խաղաց հայկական ժողովրդական խաղ՝ «Համրախաղ»: Աշակերտները մեծ հետաքրքրությամբ շրջեցին Իսահակյան գրադարանում, ծանոթացան իրականացվող աշխատանքների և ծրագրերի հետ, տեղեկացվեցին կազմակերպվող դասընթացների մասին:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են