«Մայրենի լեզվի միջազգային օր»


    Փետրվարի 21-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում «Մայրենի լեզվի միջազգային օր» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ «Մեր անաղարտ բառ ու բանը՝ Թումանյանի գրչի տակ» խորագրով միջոցառում: Ավ. Իսահակյանի անվան գրադարանի հյուրերն էին Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցի 2-րդ դասարանի սաները՝ դասվար Աննա Սարգսյանի ուղեկցությամբ: Աշակերտներն իրենց իսկ պատրաստած տիկնիկներով ներկայացրեցին Հովհաննես Թումանյանի «Մի կաթիլ մեղր» ստեղծագործությունը և գիրք նվիրելու օրվա առթիվ նվիրեցին միմյանց գրքեր: Ողջույնի խոսքով հանդես եկավ Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի տնօրեն, ՀՀ Մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը և դպրոցին, դասարանի դասվար Աննա Սարգսյանին հանձնեց շնորհակալագրեր՝ գրադարանի մշակութային ծրագրերին ակտիվ մասնակցության համար: Այնուհետև, ԿԳ-ի Մանկական գրականության բաժնում երեխաները խաղացին «Հանելուկախաղ», «Հեքիաթներով լոտո փազլ» և դիտեցին Թումանյանի ստեղծագործությունների հիման վրա նկարահանված մուլտֆիլմներ, ինչպես նաև Նունե Սարգսյանի՝ «Քաչալ ոզնին» հեքիաթի տեսաձայնագրությունը /ընթերցումը՝ Աիդա Ասատուրյանի/:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են