Ինտերակտիվ միջոցառում՝ <<Գիտության այբբենարան>> ձեռնարկի հիմքով


    Ժամանակակից գրադարանի նպատակներից է գրականության հանրայնացման ինտերակտիվ մեթոդներով աջակցել վաղվա հնարամիտ, ստեղծարար, վերլուծող-նախաձեռնող քաղաքացիների ձևավորմանը: Ավ․ Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանը վերոնշյալ նպատակով շարունակաբար իրականացնում է կրթամշակութային բազմաբնույթ ինտերակտիվ ծրագրեր։ Փետրվարի 18-ին Կենտրոնական գրադարանը և Օհանյան կրթահամալիրը հնարամիտ փոքրիկների մասնակցությամբ կազմակերպեցին ինտերակտիվ միջոցառում, որի ընթացքում նրանք յուրովի բացահայտեցին աշխարհի հրաշք երևույթները, գիտափորձի միջոցով օգնեցին Անգետիկին՝ գտնելու սեփական հրթիռը: Սուսաննա Օհանյանի <<Գիտության այբբենարան>> ձեռնարկի հիմքով, ուսուցման նոր եղանակներով իրականացված այս միջոցառումը, հիրավի, նպաստեց փոքրիկների վառ երևակայության, ստեղծարար մտքի, ինքնաճանաչման և ինքնադրսևորման հմտությունների զարգացմանը։

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են