«Կինոակումբ»


    Հունվարի 31-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում, «Կինոակումբ» ծրագրի շրջանակում, կազմակերպվեց միջոցառում՝ նվիրված Ատրպետի ծննդյան 160- ամյակին: ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սերգեյ Գալստյանը հանդես եկավ Ատրպետի կյանքի և գործունեության մասին հետաքրքիր զեկուցումով։ Նա բարձր գնահատեց «Տժվժիկ» ֆիլմի գեղարվեստական բացառիկ արժեքը, կատարողական-դերասանական ուժերի համաշխարհային մակարդակի խաղարվեստը։ Հանդիսատեսը մեծ հաճույքով դիտեց ռեժիսոր Արման Մանարյանի «Տժվժիկ» գեղարվեստական ֆիլմը, որի գաղափարաբանական ուղերձը չի կորցնում իր արդիականությունը նաև 21-րդ դարում։

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են