Հուշ-ցերեկույթ՝ նվիրված բանաստեղծ Ռոմիկ Սարդարյանին


    Հունվարի 23-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ հուշ-ցերեկույթ՝ նվիրված բանաստեղծ Ռոմիկ Սարդարյանի ծննդյան 75- ամյակին: Միջոցառումը բացեց Ավ․Իսահակյանի անվան ՀՈԱԿ-ի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը: Նա հետաքրքիր հուշապատումով անդրադարձ կատարեց Ռոմիկ Սարդարյանի անցած քաղաքացիական և գրական յուրատիպ ուղուն, բնութագրեց բանաստեղծին՝ որպես Հավերժ ի բարձրագնա ճամփորդ: Գրականագետ, բանաստեղծ Արթուր Անդրանիկյանը, բանաստեղծուհի Գոհար Գալստյանը, բանաստեղծ Բագրատ Ալեքյանը, գրող Անահիտ Դանիելյանը, բանաստեղծ Վարուժան Խաստուրը բարձր գնահատեցին Ռոմիկ Սարդարյանի գրական ժառանգության գեղարվեստական արժեքը: Նրանք շեշտեցին Ռոմիկ Սարդարյանի պոեզիային բնորոշ կոդերի արվեստը, նրա մարդկային, քաղաքացիական և գրողական դիմագծի առանձնահատկությունները: Միջոցառման ավարտին բանաստեղծի որդին՝ Լևոն Սարդարյանը, հանդես եկավ հուշերով: Նա երախտագիտության խոսք հղեց գրադարանի ղեկավարությանը: Ասմունքող Աիդա Ասատուրյանը խորքային բացահայտումներով մատուցեց բանաստեղծի ներաշխարհի գույները: Հանդիսությունը վարեց և գրողի պոետական-փիլիսոփայական ծիրերը ներկայացրեց դերասանուհի Գայանե Սամվելյանը:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են