«Կինոակումբ»


    Հունվարի 17-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում, «Կինոակումբ» ծրագրի շրջանակում, տեղի ունեցավ «Երազանքների պատը» վավերագրական ֆիլմի դիտումը՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի 90-ամյակին:
Միջոցառումը մասնագիտական հետաքրքիր մեկնաբանությամբ բացեց ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սերգեյ Գալստյանը։ Նա հավաստեց, որ այս ֆիլմը նշանակալի իրողություն է հայկական վավերագրական կինորավեստի մշակույթի հիմնադրման գործընթացում։
Ֆիլմի ռեժիսոր Արմեն Խաչատրյանը ներկայացրեց ֆիլմի ստեղծման պատումը։
«Երազանքների պատը» վավերագրական ֆիլմը, հիրավի, նոր խոսք է, նոր եռաչափ գեղագիտական աշխարհայացք և մտածական համակարգ տիեզերական մեծ մտածող և գեղագետ Սերգեյ Փարաջանով երևույթի մասին, ընդհանրապես ժամանակի, տարածության, անցողիկի և մնայունի, կյանքի և մահվան հարաբերակցության վերաբերյալ։
Հանդիսատեսը հեռացավ՝ հարստացած ու զորացած բարձրագնա խոհերով և խոկումներով…

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են