Վարպետաց դաս Իսահակյան գրադարանի աշխատակազմի համար


    Դեկտեմբերի 23-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ սեմինար՝ նվիրված գրադարանային համակարգում նորագույն տեխնոլոգիաների օգտագործման արդյունավետության առավել բարձրացմանը, գրադարանի մասնաճյուղերի աշխատակիցների տեխնոլոգիական հմտությունների կատարելագործմանը։
Սեմինարի ծրագիրն ընդգրկում էր բովանդակային երկու բաժին.
. լուսանկարչություն,
. դիմագրքի /ֆեյսբուքի/ էջի կառավարում։
Ծրագրի առաջին բաժնում լուսանկարչական արվեստի և տեխնոլոգիաների առանձնահատկությունները ներկայացրեց լուսանկարիչ Գագիկ Գասպարյանը։
ԿԳ-ի Հասարակայնության հետ կապերի և միջոցառումների բաժնի վարիչ Մարինե Ղազարյանը և <<Ամերիկյան կենտրոն>> բաժնի վարիչ Նելլի Խաչատրյանը տեսական և գործնական գիտելիքներ հաղորդեցին դիմագրքի /ֆեյսբուքի/ էջի կառավարման գործում նորագույն տեխնոլոգիաների առավել արդյունավետ կիրառման վերաբերյալ։
Սեմինարի ընթացքում տեղի ունեցավ գործուն հարցազրույց։ Միջոցառման արդյունավետությանը նպաստեցին փոխգործակցային /ինտերակտիվ/ հաղորդակցության գործուն միջոցները։

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են