Ցերեկույթ՝ նվիրված Ավիկ Իսահակյանի ծննդյան 75-ամյակին


    Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում դեկտեմբերի 6-ին տեղի ունեցավ հանդիսություն՝ նվիրված գրականագետ Ավիկ Իսահակյանի ծննդյան 75 – ամյակին։ Միջոցառումը ողջույնի և շնորհավորանքի խոսքով բացեց «Ավ. Իսահակյանի անվան ԿԳ» ՀՈԱԿ-ի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը։ Նա միաժամանակ հայտարարեց 2020թ. <<Իսահակյանական եռատոն>> հոբելյանական ծրագրի մեկնարկը։ Գրականագետ Ավիկ Իսահակյանի կյանքի, գրականագիտական, մշակութային, կրթական, թարգմանչական գործունեության և մարդկային առաքինությունների մասին բարձր գնահատանքի խոսք ասացին Հայաստանի գրողների միության նախագահ , ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, բանաստեղծ Էդվարդ Միլիտոնյանը, գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, թումանյանագետ Սուսաննա Հովհաննիսյանը, Ավ. Իսահակյանի տուն-թանգարանի տնօրեն Անժելա Խորենյանը, <<Հայկական Հանրագիտարան >> հրատարակչության գլխավոր խմբագիր, տնօրեն Հովհաննես Այվազյանը, բանասեր, արվեստաբան, բանասիրական գիտությունների թեկնածու, Մարտիրոս Սարյանի տուն-թամգարանի տնօրեն Ռուզան Սարյանը։ Էդվարդ Միլիտոնյանը ՀԳՄ-ի պատվոգրով պարգևատրեց Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանին Ավ. Իսահակյանի և ընդհանրապես հայ գրականության հանրահռչակման գործում ներդրած մեծ ավանդի համար։ Երևանի Ավետիք Իսահակյանի անվան թիվ 16 ավագ դպրոցի աշակերտները /տնօրեն՝ Անահիտ Կիրակոսյան/ հանդես եկան գրական, երաժշտական, պարային կատարումներով։ Միջոցառման ավարտին Ավիկ Իսահակյանը շնորհակալական խոսք հղեց բոլոր ներկաներին և «Ավ. Իսահակյանի անվան ԿԳ» ՀՈԱԿ-ի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանին։

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են