Հանդիպում Աշոտ Լևոնյանի հետ


    Դեկտեմբերի 3-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ լրագրող, լեռնագնաց, զբոսավար Աշոտ Լևոնյանի հետ հանդիպում ՝ «Հենց նոր իջա Արարատից» խորագրով: Աշոտ Լևոնյանը ներկայացրեց լեռնագնացների իր խմբի կողմից դեպի Արարատ լեռան գագաթ վերելքի պատմությունը։ Միջոցառումը վարեց բանաստեղծ, թարգմանիչ, սերբագետ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Բաբկեն Սիմոնյանը։ Արարատի մասին Բաբկեն Սիմոնյանի բանաստեղծություններն ընթերցեց դերասանուհի Գայանե Սամվելյանը։ Միջոցառման ավարտին Աշոտ Լևոնյանը պատասխանեց ունկնդիրների հարցերին։

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են